շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այս պահին ԱՄՆ կողմից Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ չկան, թե ինչ կանենք ապագայում, ես չեմ կարող մեկնաբանել. ԱՄՆ դեսպան

Այս պահին ԱՄՆ կողմից Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ չկան, թե ինչ կանենք ապագայում, ես չեմ կարող մեկնաբանել. ԱՄՆ դեսպան

Ինչպես երեկ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը, Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման կապակցությամբ մենք մտահոգություն ենք հայտնել, որովհետեւ դա խաթարում է խաթարում է խաղաղության գործընթացը: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քուինը:

«Այս պահին մենք ցանկանում ենք, որպեսզի կողմերի միջեւ  լինեն բանակցություններ եւ խաղաղության գործընթացին մենք պատրաստ ենք աջակցել:

Ցանկացած բռնության կիրառում, ցանկացած սադրիչ գործողություն խաթարում է խաղաղության գործընթացը, մենք փորձում ենք առաջ շարժվել, փորձում ենք ջանքեր գործադրել խաղաղության գործընթացն առաջ տանելու ուղղությամբ»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք այն, ինչ տեղի է ունենում Արցախի ժողովրդի նպատմամբ չենք կարող բնորոշել հենց որպես ցեղասպանություն, դեսպանը պատասխանեց. «Այս պահին ես նման որակավորում տալու որեւէ իրավասություն չունեմ»:

Ինչ վերաբերում է ԱՄՆ կողմից Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությանը, Քրիստինա Քուինն ասաց. «Այս պահին ԱՄՆ կողմից Ադրբեջանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներ չկան, իսկ թե ինչ կանենք մենք ապագայում, այդ մասին ես չեմ կարող որեւէ մեկնաբանություն տալ»:

 Հիշեցնենք, որ Ադրբեջանը նախօրեին հայտարարել է Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին ստուգիչ անցագրային կետ տեղադրելու մասին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: