Այս պահի դրությամբ հայկական կողմն ունի 135 զոհ. Փաշինյան
Այսօրվա դրությամբ հաստատված զոհերի թիվը 135 է, այս թիվը դեռ վերջնական չէ։ Այս մասին Կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ի դեպ, կառավարության նիստը մեկնարկեց ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվածների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ հայտնեց` այս պահին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական հանգիստ։ «Երեկ գիշերվա ընթացքում հրադադարի ռեժիմը պահպանվել է։ ՀՀ զինված ուժերը շարունակում են կատարել իրենց առջև դրված խնդիրը»,–ասաց Պապիկյանը։


