երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ

Այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ

Օգոստոսի 24-ին, ժամը 14:28-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած գյուղում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արագած գյուղի հարակից սարերում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:25-ին, մարվել`16:41-ին: Այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ։

 

  • Կիսվել: