երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Այդ հողամասերը 70-ական թվականներից մեր ձեռքում է․ Նորքի բնակիչ

Այդ հողամասերը 70-ական թվականներից մեր ձեռքում է․ Նորքի բնակիչ

Գայի պողոտայի սկզբնամասում՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու ու Վալենսիա համալիրի միջև ընկած ինքնակամ կառուցված բնակելի 8 միավոր տները քանդելու որոշմանը բնակիչները դեմ են։ Նրանք հավաքվել են Գայի պողոտայում և բողոքում են քաղաքապետարանի այդ որոշման դեմ։

«Մենք այդ հողամասերը, որ վերցրել ենք, 70-ական թվականներից մեր ձեռքում է եղել։ Մենք մեր ձեռքով այգիներ ենք սարքել, «բոչկեքով» ծառերը ջրել ենք, հետո կամաց-կամաց շենացնելով՝ տներ ենք սարքել, հիմա էդտեղ ենք ապրում։ Մեր միջոցներով գազ ու հոսանք ենք քաշել, ասֆալտապատում ենք անում։ Էսօր Ավինյանը ինչ-որ օրենք ա հանել, որ կանաչապատման անվան տակ ուզում են քանդեն, բայց մենք ենք կանաչապատել։ Բազմիցս ենք դիմել սեփականաշնորհելու համար»,-նշում է բնակիչներից մեկը։

Նրանք վստահ չեն, որ եթե իրենց տները քանդեն, տեղը կանաչապատելո

  • Կիսվել: