շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ավտովթար՝ Վայոց Ձորում. 58-ամյա վարորդը հորթերով բարձված բեռնատարով կողաշրջվել է

Ավտովթար՝ Վայոց Ձորում. 58-ամյա վարորդը հորթերով բարձված բեռնատարով կողաշրջվել է

Այսօր՝ հուլիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 08։10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 58-ամյա Մայիսկա Ն-ն իր վարած ԳԱԶ 3302 բեռնատարով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 155.9 կմ հատվածում՝ Սարավան գյուղի վարչական տարածքում, Սյունիքի մարզից դեպի Վայոց Ձորի մարզ ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։  

Ինչպես հայտնում է shamshyan.com -ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ավտոմեքենայում, բացի վարորդից, եղել է 1 ուղևոր, ով նույնպես չի տուժել, իսկ թափքում եղել է 6 հորթ։ 

  • Կիսվել: