ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ավտովթար Լոռու մարզում. Վանաձորում բախվել են Mercedes-ները

Ավտովթար Լոռու մարզում. Վանաձորում բախվել են Mercedes-ները

Այսօր՝ մայիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:   Ժամը 17:25-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի 33 հասցեի դիմաց, բախվել են Mercedes մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով՝ ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:  

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկ Դավիթ Հովհաննիսյանն ու կրտսեր պարեկ Սերյոժա Ղազարյանը:   Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:   Լոռու մարզի պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը: 

  • Կիսվել: