հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ավտովթար Կոտայքի մարզում․ Ձորաղբյուրում բախվել են Toyota- ու Lada-ն․ Toyota-ն բախվել է բետոնե սյանը․ կա վիրավոր

Ավտովթար Կոտայքի մարզում․ Ձորաղբյուրում բախվել են Toyota- ու Lada-ն․ Toyota-ն բախվել է բետոնե սյանը․ կա վիրավոր

Երեկ՝ հունիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղի Նորավան թաղամասի սկբնամասում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Աննա Ա.-ի վարած Toyota մակնիշի և դեռևս անհայտ համարանիշի և անհայտ վարորդի կողմից վարած Lada 21015 մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը։ Վթարի հետանքով Աննա Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են Lada-ի սեփականատիրոջ և այն վարած վարորդի ինքնությունը։ 

  • Կիսվել: