երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Ավտովթար Կոտայքի մարզում. Արզնու խճուղում բախվել են Նոր Հաճնի ամբուլատոր կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան, «BMW»-ն ու «Գազ-2410»-ը. կա վիրավոր

Ավտովթար Կոտայքի մարզում. Արզնու խճուղում բախվել են Նոր Հաճնի ամբուլատոր կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան, «BMW»-ն ու «Գազ-2410»-ը. կա վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:10-ի սահմաններում Արզնու խճուղում բախվել են «BMW»-ն, «Գազ-2410»-ը և Նոր Հաճնի ամբուլատոր կենտրոնում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Աբովյան» բժշկական կենտրոն, սակայն հրաժարվել է հիվանդանոցում մնալ։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Վահագն Կարապետյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների և հիվանդանոց դիմած քաղաքացու ինքնությունը։

  • Կիսվել: