կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ավտովթար Կոտայքի մարզում. 21-ամյա վարորդը Hyundai Elantra-ով Ալափարս-Չարենցավան ճանապարհին բախվել է բետոնե էլեկտրասյանը

Ավտովթար Կոտայքի մարզում. 21-ամյա վարորդը Hyundai Elantra-ով Ալափարս-Չարենցավան ճանապարհին բախվել է բետոնե էլեկտրասյանը

Հունվարի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 21-ամյա Ժորա Ա.-ն իր վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Ալափարս-Չարենցավան խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Վահե Մելքոնյանն ու պարեկ Տիրան Եղիազարյանը։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

  • Կիսվել: