չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ավտովթար՝ Իշխանասարի ճանապարհին․ Mercedes-ը հայտնվել է դաշտում, 4 վիրավորները զինվորականներ են

Ավտովթար՝ Իշխանասարի ճանապարհին․ Mercedes-ը հայտնվել է դաշտում, 4 վիրավորները զինվորականներ են

Մարտի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։50-ի սահմանում Mercedes մակնիշի ավտոմեքենան Սիսիան-Իշխանասար ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աղիտուի» զինվորական հոսպիտալ։

Վթարի փաստով ՀՀ ՔԿ-ում նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։ 

Աղբյուրը նաև հայտնում է, որ բոլոր 4 վիրավորները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում և բոլորը սպաներ են։

  • Կիսվել: