երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ավտովթար Գեղարքունիքի մարզում. Nissan-ը Ծովագյուղ-Վարդենիս ճանապարհին գլխիվայր հայտնվել է դաշտում. կան վիրավորներ

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. Nissan-ը Ծովագյուղ-Վարդենիս ճանապարհին գլխիվայր հայտնվել է դաշտում. կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 17:40-ի սահմաններում Nissan մակնիշի ավտոմեքենան Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 13 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և գլխիվայր հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի, գումարտակի ծառայության տեսուչ Հրաչյա Գևորգյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայություն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

  • Կիսվել: