Ավտովթար Երևանում. Օպերայի հարևանությամբ բախվել են Mercedes-ն ու Nissan Tiida-ն
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, գրում է shamshyan.com-ը:
Ժամը 03:00-ի սահմաններում Բաղրամյան պողոտա- Սայաթ-Նովա փողոց- Մաշտոցի պողոտա խաչմերուկում բախվել են Mercedes և Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ 1-ին (գիշերային) հերթափոխի պատասխանատու Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնութունը:



