հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Ավտովթար՝ Երևանում. Նուբարաշենի խճուղում «Cadillac»-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր

Ավտովթար՝ Երևանում. Նուբարաշենի խճուղում «Cadillac»-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 39-ամյա Էդգար Գ.-ն իր վարած «Cadillac» մակնիշի ավտոմեքենայով Նուբարաշենի խճուղու թիվ 5/2 հասցեի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 6-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: