երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ավտովթար Երևանում. «Մանկավարժականի» թունելում բախվել են ոստիկանական զորքերի ավտոբուսը, երկաթով բարձված Howo-ն, Ford-ն ու Opel-ը

Ավտովթար Երևանում. «Մանկավարժականի» թունելում բախվել են ոստիկանական զորքերի ավտոբուսը, երկաթով բարձված Howo-ն, Ford-ն ու Opel-ը

Այսօր՝ փետրվարի 27-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:50-ի սահմաններում Խանջյան փողոցից դեպի Ագաթանգեղոս փողոց՝ ժողովրդին հայտնի՝ «Մանկավարժականի» թունելում բախվել են երկաթե ամրաններով բարձված Howo մակնիշի բեռնատարը, Ford-ը, Opel-ն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության զորքերի հաշվեկշռում հաշվառված մարդատար ավտոբուսը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:  

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հովսեփ Հովսեփյանն ու Հրաչ Սարդարյանը:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում , որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում  է, որ եթե պարեկները արագ չժամանեին և օպերատիվ չձևակերպեին վթարը, մի քանի ժամ Խանջյան փողոցում երթևկությունը վերածվելու էր «աջափսանդալի», սակայն կարճ ժամանակում նրանց հաջողվեց երթևեկությունը կարգավորել:

  • Կիսվել: