կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ավտովթար՝ Երևանում. Խ. Աբովյանի անվան պուրակում  բախվել են Toyota CRV-ն ու Mitsubishi-ն. վերջինը կոտրել է երթևեկության ցուցանակն ու գլխիվայր շրջվել. կա վիրավոր

Ավտովթար՝ Երևանում. Խ. Աբովյանի անվան պուրակում  բախվել են Toyota CRV-ն ու Mitsubishi-ն. վերջինը կոտրել է երթևեկության ցուցանակն ու գլխիվայր շրջվել. կա վիրավոր

Այսօր՝ մայիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Խաչատուր Աբովյանի հրապարակում՝ ժողովրդին հայտնի «Պլանի գլխում», բախվել են  Toyota CRV մակնիշի և Mitubishi Pajero մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Mitubishi-ն կոտրել է երթևեկությունը կարգավորող ցուցանակն ու գլխիվայր շրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: 

Վարորդներին ու վիրավորին առաջինն օգնության են հասել երթակարգավորական կետ N 5-ի աշխատակիցները ու օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Ներիքն գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:

Տեղում ծառայություն են իրականացնում  նույն վաշտի պարեկներ Հմայակ Սարիկյանն ու Հրաչյա Սարդարյանը:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բժնում նախաձեռնվել է վարույթ: 

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը: 

  • Կիսվել: