չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
Ավտովթար՝ Երևանում. Հերացի թունելում բախվել են «BMW X6»-ն ու «Opel Zafira»-ն. օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները

Ավտովթար՝ Երևանում. Հերացի թունելում բախվել են «BMW X6»-ն ու «Opel Zafira»-ն. օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում՝ օգոստոսի 11-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրգրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում Հերացի թունելում բախվել են 30-ամյա Դավիթ Բաբայանի վարած «BMW X6» մակնիշի և 27-ամյա Նարեկ Հակոբյանի վարած «Opel Zafira » մակնիշի ավտոմեքենաները:

 Ըստ նախնական տեղեկություններրի՝ բարեբախտաբար տուժածներ չկան:Դեպքի վայր են ժամանել ՊԾ Երևան  քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:  Ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:  Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

  • Կիսվել: