ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Ավտովթար Երևանում. Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Nissan-ը, Niva-ն ու Lada-ն

Ավտովթար Երևանում. Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Nissan-ը, Niva-ն ու Lada-ն

Այսօր՝ հունիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում, գրում  է shamshyan.com-ը:

 Ժամը 16:40-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Nissan, ВАЗ 2121 և Lada մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, ովքեր պարզում են վարորդների ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայրում մի քանի քաղաքացիներ առանց պաշտպանիչ դիմակի էին ու ճանապարհային ոստիկանները իրենց ավտոմեքենայի միջից նրանց էին տալիս դիմակներ ու հորդորում էին, որպեսզի բոլորը պահեն սոցիալական հեռավորությունն ու կրեն պաշտպանիչ դիմակներ:

  • Կիսվել: