հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա 4 վիրավոր, բոլորը կանայք են

Ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա 4 վիրավոր, բոլորը կանայք են

Երեւանում, հունվարի 16-ին, ժամը 18:15-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են Շիրակի մարզի բնակիչ, 29-ամյա Ղևոնդ Հ.-ի վարած  Opel  մակնիշի և Երևանի բնակիչ, 33-ամյա Հերմինե Ղ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով  Ղևոնդ Հ.-ի ուղևորներ, 47-ամյա Իրինա Պ.-ն, 19-ամյա Վարդուհի Պ.-ն, 51-ամյա Ռուզան Ս.-ն և Հերմինե Ղ.-ի ուղևոր, 34-ամյա Գայանե Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

  • Կիսվել: