հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ավտովթար Երևանում․ 23-ամյա վարորդը BMW-ով ​«Մոլոկանի» այգու հարևանությամբ կողաշրջված հայտնվել է բետոնե պատնեշի մոտ

Ավտովթար Երևանում․ 23-ամյա վարորդը BMW-ով ​«Մոլոկանի» այգու հարևանությամբ կողաշրջված հայտնվել է բետոնե պատնեշի մոտ

Այսօր՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 23-ամյա Հայկ Ն.-ն իր վարած BMW ​մակնիշի ավտոմեքենայով «Մոլոկանի» այգու հարակից ոլորապտույտ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին և կողաշրջված վիճակում հայտնվել ոլորապտույտ հատվածում գտնվող բետոնե պատնեշի մոտ, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ​ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ​ հոսանքազրկել են ավտոմեքենան և գազազրկել այն:

Ժամանել է շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից, հայտնելով, որ ինքը վնասվածքներ չունի և չի տուժել:

Օպերատիվորեն ​ ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայության են անցել նույն վաշտի պարեկներ Ռուսլան Միրզոյանն ու Վարդան Նիկոլյանը:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:

Վթարի փաստով Պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում:

  • Կիսվել: