երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ավտովթար Երևանի Արտաշիսյան փողոցում. տուժածների վիճակը միջին ծանրության է

Ավտովթար Երևանի Արտաշիսյան փողոցում. տուժածների վիճակը միջին ծանրության է

 Երևանի Արտաշիսյան փողոցում ավտովթար է տեղի է ունեցել, կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Մասնավորապես, հունիսի 12-ին` ժամը 11։39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան արգելափակված քաղաքացիներ։
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
 
«Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Մ․ Դ․, ծնված 1998 թ.), «Opel» (վարորդ՝ Հ․ Ղ․ ծնված 1980 թ․,) և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները։ «Mercedes-Benz» մանիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Մ․-ն (ծնված 1977 թ․) արգելափակվել է ավտմեքենայում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Տուժած Ա․ Մ․-ին դուրս ենբերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Նա և «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան, փակել «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

  • Կիսվել: