շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ավտովթար Արմավիրի մարզում․ կա 4 վիրավոր

Ավտովթար Արմավիրի մարզում․ կա 4 վիրավոր

Երեկ՝ մարտի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Նորապատ-Ալաշկերտ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 37-ամյա Հայկանուշ Մ․-ի վարած Mercedes մակնիշի, 39-ամյա Ալեքսան Կ.-ի վարած Mercedes մակնիշի և 57-ամյա Մելքոն Ս․-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հայկանուշ Մ․-ի ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ 30-ամյա Թեհմինե Բ․-ն, 56-ամյա Աննա Մ․-ն և Մելքոն Ս․-ի ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Լիպարիտ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Ժամեր անց նշված բժշկական կենտրոն է դիմել նաև Ալեքսան Կ․-ի ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Արեգնազ Ջ․-ն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ 

Տեղում ծառայություն են իրականացրել նույն վաշտի ավագ տեսուչներ Հայկ Դարբինյանն ու Արմեն Գրիգորյանը։ 

Դեքպի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանն ու Ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

  • Կիսվել: