կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mercedes-ը, Opel-ը ու «03»-ը. վթարից հետո Jeep-ը բախվել է դեպքի վայրում կայանված Ճանապարհային ոստիկանության Toyota Corolla-ին

Ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mercedes-ը, Opel-ը ու «03»-ը. վթարից հետո Jeep-ը բախվել է դեպքի վայրում կայանված Ճանապարհային ոստիկանության Toyota Corolla-ին

Հուլիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 22 կմ հատվածում՝ «Ադանա» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Mercedes, Opel և ՎԱԶ-2103 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար տուժածներ չկան: 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչներ Հակոբ Հովհաննիսյանն ու Կարեն Բաբայանը:

Մինչ դեպքի վայրում ճանապարհային ոստիկանները կարգավորում էին երթևեկությունը ու նյութեր էին նախապատրաստում, նշված վայրով անցնող Jeep մակնիշի ավտոմեքենան բախվում է Ճանապարհային ոստիկանության Toyota Corolla-ին, վերջինն էլ առաջ ընթանալով բախվում է «03»-ին: 

Այդ վթարի փաստով, նախնական տեղեկություններով, նույնպես տուժածներ չկան: 

Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: 

  • Կիսվել: