Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. տուժածներ չկան
Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Քուչակ գյուղի վարչական տարածքում Opel մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախանական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Վարորդին տեղում առաջին օգնություն են ցուցաբերել, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել:
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: