չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ավտովարորդները բողոքի ակցիա են իրականացրել

Ավտովարորդները բողոքի ակցիա են իրականացրել

Ավտովարորդները բողոքի ակցիա են իրականացրել ՊԵԿ շենքի դիմաց՝ պահանջելով չբարձրացնել ավտոմեքենաների մաքսազերծման գումարները:

Ինչպես նշեց ՛՛Ավտովարորդների պաշտպանության լիգա՛՛-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը՝ պետությունը որոշել է երկուշաբթի օրվանից կրկնակի բարձրացնել մաքսազերծման արժեքները և հսկիչ գները:

Ըստ ակցիայի մասնակիցների՝ գործող մաքսազերծման գների սահմանման ժամանակ իրենք չեն ընդվզել, ուստի պետությունը նորից փորձում է բարձրացնել մաքսազերծման գումարները։

Նշենք, որ ՛՛Ավտովարորդների պաշտպանության լիգա՛՛-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը մտավ ՊԵԿ-ի շենք և դուրս գալուց հետո լրագրողներին հայտնեց, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ուրբաթ կրկին հանդիպելու և հարցը քննարկելու։

 

  • Կիսվել: