հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ

Ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ

Հունվարի 11-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Անիի, Արթիկի տարածաշրջաններում և Տիգրանաշենի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-80 մետր։

Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

  • Կիսվել: