հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ավտոմեքենայի հարվածից վնասվել է Շենգավիթի Արտաշեսյան փողոցով անցնող միջին ճնշման վերգետնյա գազատարը․ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ

Ավտոմեքենայի հարվածից վնասվել է Շենգավիթի Արտաշեսյան փողոցով անցնող միջին ճնշման վերգետնյա գազատարը․ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունվարի 13-ին ավտոմեքենայի հարվածից վնասվել է Շենգավիթ վարչական շրջանի Արտաշեսյան փողոցով անցնող միջին ճնշման վերգետնյա գազատարը։

Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 18։00-ից դադարեցվել է Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հատվածների, այդ թվում՝ Արտաշեսյան, Հովսեփյան, Մայիսի 9-ի փողոցների, Չեխով-Բագրատունյաց փողոցներով պարփակված թաղամասի, «Չարբախի փոս» կոչվող թաղամասի, ինչպես նաև Իսակովի պողոտայի մի հատվածի (ԱՄՆ դեսպանատուն-Ոստիկանության ակադեմիա), Կաշեգործների փողոցի, Արշակունյաց պողոտայի մի հատվածի, «Բրյուսով» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։

Ավելի վաղ ԱԻՆ-ից հայտնել էին, որ Արտաշիսյան փողոցի թիվ 42/6 շենքին հարակից գազատար խողովակին, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։

Ժամը 18։16-ին հաստատվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ և ավտոսանդուղք:

  • Կիսվել: