երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Չեռնոբիլի ատոմակայանի սարկոֆագին նույնիսկ անուղղակի հարվածը կարող է հանգեցնել ողբերգության. Տարականով

Չեռնոբիլի ատոմակայանի սարկոֆագին նույնիսկ անուղղակի հարվածը կարող է հանգեցնել ողբերգության. Տարականով

Չեռնոբիլի ատոմակայանի 4-րդ բլոկի պաշտպանիչ կառույցը, որը վնասվել էր 2025 թվականի սկզբին ռուսական հարվածի հետևանքով, մնում է ծայրահեղ խոցելի, և ռուսական նոր հարվածը կարող է ոչնչացնել այն։ Այդ մասին AFP-ի հետ զրույցում հայտնել է Չեռնոբիլի ատոմակայանի տնօրեն Սերգեյ Տարականովը:

Նա, մասնավորապես, նշել է. «Չեռնոբիլի ատոմակայանի մոտակայքում անօդաչու թռչող սարքի կամ «Իսկանդեր» հրթիռի անկումը կարող է հանգեցնել ողբերգության։ Նույնիսկ անուղղակի հարվածը կարող է առաջացնել սեյսմիկ տատանումներ, որոնց սարկոֆագը կարող է չդիմանալ»:

  • Կիսվել: