երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ավտոմեքենան շուռ է եկել Վահե Ղազարյանի ավտոշարասյան համար ճանապարհը փակելուց հետո. Դանիել Իոաննիսյան

Ավտոմեքենան շուռ է եկել Վահե Ղազարյանի ավտոշարասյան համար ճանապարհը փակելուց հետո. Դանիել Իոաննիսյան

Գրիգոր Լուսավորչի վրա ավտոմեքենայի շուռ գալուն հանգեցնող դեպքերի շղթան սկսվել է Վահե Ղազարյանի ավտոշարասյան համար ճանապարհը մասնակի փակելուց։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում  գրել է«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը:

«Այսօր առավոտյան ՆԳ նախարար Վահե Ղազարյանի` ավտոշարասյունով տանից գործի գնալու համար ոստիկանությունը մասնակի փակեց Գրիգոր Լուսավորչի փողոցը` ստեղծելով վթարային իրավիճակ։

Ոստիկանների այս գործողությունների արդյունքում վթարից խուսափող վարորդները սկսեցին շղթայաբար վերադասավորվել դեպի ձախ, ինչը փակուղի ստեղծեց ամենաձախ շարքում երթևեկող վարորդի համար, որը և վթարվեց։

Հույս ունեմ, որ ոստիկանությունը չի փորձի կոծկել այս վթարի պատճառում ՆԳ նախարարի ավտոշարասյան ուղեկցման հանգամանքը»,-նշել է նա:

  • Կիսվել: