Ավտոբուսի վարորդը կտրուկ արգելակել է, ուղեւորը ընկել է եւ կոտրվածքներ ստացել
Նախորդ շաբաթ, Երեւանի 67 երթուղիներում ընդհանուր առմամբ սպասարկել են 3538 շարժակազմ՝ նախատեսված 3937-ի փոխարեն, թերակատարումը 10,1 տոկոս: Այս մասին նշվեց այսօր Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Տեղի է ունեցել 25 ավրովթար, որից մեկը ՝ մարմնական վնասվածքով, վարորդը վթարային իրավիճակից խուսափելու նպատակով կտրուկ արգելակել է, ուղեւորը վայր է ընկեր, ստացել է ողի եւ թիակի կոտրվածք:
Տուժողը վիրահատվել է, այսօր կամ վաղը դուրս կգրվի հիվանդանոցից:


