հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
 Ավտոառևանգում Գաջեգործների փողոցում (տեսանյութ)

Ավտոառևանգում Գաջեգործների փողոցում (տեսանյութ)

Օրերս մի քաղաքացի Գաջեգործների փողոցում նստում է տաքսի։ Որոշ ճանապարհ անցնելուց հետո հարբած ուղևորը և տաքսիստը վիճաբանում են: Վարորդը կանգնեցնում է մեքենան և իջնում։ Նույն պահին ուղևորը նստում է մեքենայի ղեկի մոտ ու դիմում փախուստի։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

«Մարտի 19-ին, ժամը 23.30-ի սահմաններում, անցնում էի Երևանի Գաջեգործների փողոցով, երբ մոտեցավ մի տղամարդ ու հայտնեց, որ իր մեքենան առևանգեցին։ Նրա հետ սկսեցինք հետևել մեքենայի ընթացքին», - պատմեց օպերլիազոր Տարոն Ներսիսյանը։

Մեքենային հետապնդելիս ոստիկանության Էրեբունու բաժնի օպերլիազորը միաժամանակ օգնության է կանչում բաժնի օպերատիվ խմբին, սակայն մինչև խմբի հասնելը հաջողվում է մեքենան կանգնեցնել։

Ավտոմեքենան փախցրած տղամարդն անմիջապես բերման է ենթարկվում ոստիկանության Էրեբունու բաժին։

Պարզվում է ինքնությունը. Գաջեգործների փողոցի 41-ամյա բնակիչ էր։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Նախապատրաստվում են նյութեր։

  • Կիսվել: