ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ավինյանն ու Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները Թամանյանի 145-ամյակի առթիվ ծաղիկներ են խոնարհել ճարտարապետի արձանին

Ավինյանն ու Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները Թամանյանի 145-ամյակի առթիվ ծաղիկներ են խոնարհել ճարտարապետի արձանին

Մարտի 4-ին լրանում է 20-րդ դարի մեծանուն ճարտարապետ, հայ նոր ճարտարապետության հիմնադիր Ալեքսանդր Թամանյանի 145-ամյակը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

՛՛Ծննդյան օրվա առթիվ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը` Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ միասին, ծաղիկներ է խոնարհել Ալեքսանդր Թամանյանի արձանին` հարգանքի տուրք մատուցել ճարտարապետի հիշատակին:

Արևային քաղաքի վարպետի պատկերացումները դարձան կնիք ու ձեռագիր`քաղաքամայր Երևանի համար՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: