կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Ավանեսյանը ներկա է գտնվել ՀՀ-ի և Մալթայի Ուխտի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ կազմակերպված ընդունելությանը

Ավանեսյանը ներկա է գտնվել ՀՀ-ի և Մալթայի Ուխտի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ կազմակերպված ընդունելությանը

Իտալիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկա է գտնվել Հայաստանի և Մալթայի Ուխտի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ Հռոմում գտնվող Վարպետաց պալատում կազմակերպված պաշտոնական ընդունելությանը:

Նախարարը Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանի ուղեկցությամբ հանդիպել է նաև Մեծ կանցլեր (ԱԳ նախարար) Ռիկառդո Պատեռնո դի Մոնտեկուպոյի հետ` քննարկելու հումանիտար բնագավառում երկկողմ ծրագրերի իրականացման ընթացքը։

Նախարարը շնորհակալություն է հայտնել Լաչինի միջանցքի շրջափակման հարցում Մալթայի Ուխտի սկզբունքային դիրքորոշման համար և ներկայացրել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը։

Այցի շրջանակում նախարարը հանդիպել է նաև Հռոմում տեղակայված համայնքային ավանդական կառուցներում, այդ թվում` Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանում և Հայ կաթողիկե քույրերի միաբանությունում։

Նա իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանում և սփյուռքում երկարամյա մարդասիրական, բարեգործական գործունեության համար և քննարկել համատեղ ծրագրերն ընդլայնելու հնարավորությունները։

  • Կիսվել: