ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Ավանեսյանն այցելել է Աբովյանի և Հրազդանի բժշկական կենտրոններ

Ավանեսյանն այցելել է Աբովյանի և Հրազդանի բժշկական կենտրոններ

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով այսօր եղել է Կոտայքի մարզում:
 
Մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանի ուղեկցությամբ նախարարն այցելել է Աբովյանի և Հրազդանի բժշկական կենտրոններ:
 
Անահիտ Ավանեսյանը հանդիպել է բուժաշխատողներին, հետաքրքրվել կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ պատվաստումների ընթացքով, անդրադարձել բնակչության կողմից բարձրացվող հարցերին:
 
Այնուհետև նախարարի պաշտոնակատարը մասնակցել է Կոտայքի մարզպետարանում կազմակերպված խորհրդակցությանը, ներկայացրել առողջապահության նախարարության քաղաքականությունը պատվաստումային գործընթացի առումով, քննարկվել են նաև օրակարգային մի շարք հարցեր: 
 

  • Կիսվել: