կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Ատեստավորման թեստն այնպես է կազմված, որ հանկարծ չանցնես». ուսուցիչները բողոքի ակցիա են անում Կառավարության մոտ

«Ատեստավորման թեստն այնպես է կազմված, որ հանկարծ չանցնես». ուսուցիչները բողոքի ակցիա են անում Կառավարության մոտ

Ուսուցիչները այսօր՝ սեպտեմբերի 14-ին, բողոքի ակցիա են կազմակերպել Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով կամ թեթեւացնել ուսուցչի ծանրաբեռնվածությունը, կամ ատեստավորման թեստերը կազմել այնպես, որպեսզի մեծամասնությունը կարողանա հաղթահարել այն:

Ուսուցիչներից մեկի խոսքով՝ ատեստավորման թեստերն այնպես են կազմված, որ ուսուցիչների 70 տոկոսից ավելին չի կարողանում հաղթահարել. «Թեստերի տակ լավ ա չէին գրել՝ բարձր աշխատավարձ ես ուզում, առը հա: Ատեստավորման թեստն այնպես է կազմված, որ հանկարծ չանցնես»:

Ուսուցիչներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ԿԳՄՍ նախարարությունը ուսուցչին դարձրել է փորձադաշտ. «Ատեստավորումներ, կրթական չափորոշիչներով իրենց թվում է՝ դա բարեփոխո՞ւմ է, ուղղակի ծանրաբեռնել են ու կողմնակի, որը չի նպաստում կրթության բարելավմանը»:

Հիշեցնենք, որ ուսուցիչները սեպտեմբերի 12-ին բողոքի ակցիա էին իրականացրել նաեւ ԿԳՄՍ նախարարության մոտ՝ պահանջելով փակել emis.am-ը եւ անցնել թղթային մատյաններին, քանի որ, ըստ նրանց, այդպիսով աշակերտների կրթական մակարդակը չի բարձրանում, իսկ իրենց աշխատանքի ծանրաբեռնվածությունը մեծանում է:

  • Կիսվել: