շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Աճուրդի են հանել Ախալքալաքի տարբեր գյուղերում գտնվող հողատարածքներ

Աճուրդի են հանել Ախալքալաքի տարբեր գյուղերում գտնվող հողատարածքներ

Կառավարության «100 ներդրումային առաջարկ բիզնեսի համար» ծրագրի շրջանակներում, էկոնոմիկայի նախարարությունն աճուրդի է հանել 7 ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածք, գրում է jnews.ge-ն:

Ներկայացնում ենք Ախալքալաքում պետական ​​գույքի ազգային գործակալության կողմից աճուրդի հանված օբյեկտները և հողատարածքները։

1. Դիլիսկա գյուղի նախկին թռչնաֆաբրիկայի շենքը 179396ք/մ մակերեսով, մեկնարկային գինը՝ 340000 լարի, հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 19-ը։

2. Ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածք Կարծախ գյուղում 127558ք/մ մակերեսով, մեկնարկային գինը՝ 178000 լարի, հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 19 -ն է։

3. Ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս և շինություն 29110ք/մ ընդհանուր մակերեսով Ափնիա գյուղում, մեկնարկային գինը՝ 44,000 լարի, հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 19 -ը։

4. Վաչիան գյուղում 15905ք/մ մակերեսով ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս և շինություն, մեկնարկային գինը՝ 29,000 լարի, հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 19 -ը։

5. Խոսպիո գյուղում ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս 46089ք/մ մակերեսով և շինությամբ, առանձին-առանձին՝ 13,781ք/մ, 9,704ք/մ, 2,704ք/մ, 4,646ք/մ և էլի 4646 ք/մ հողատարածք ու դրանց վրա գտնվող շինությունները: Մեկնարկային գինը՝ 170000 լարի։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 20-ն է։

6. Հողատարածք Թախչա գյուղում, ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածք եւ շինություն՝ 14204ք/մ, մեկնարկային գինը՝ 67500 լարի։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 25-ն է։

7. Ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածք Գոգաշեն գյուղում, եվ շինությունները՝ 25056ք/մ, մեկնարկային գինը 31500 լարի: Հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 19-ն է։

Այս հողամասերից մի քանիսն արդեն քանի անգամ են աճուրդի հանվում:

  • Կիսվել: