շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ասպիրանտուրայում սովորողների կրթաթոշակն ավելացավ

Ասպիրանտուրայում սովորողների կրթաթոշակն ավելացավ

Հայաստանում ասպիրանտուրայում սովորողների կրթաթոշակի չափն ավելացվում է 35 հազար դրամով: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում:

Ինչպես նշեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, հայագիտական ուղղվածությամբ մասնագիտություններով ավելացումը կկազմի` 65 հազար դրամ, բնագիտական և այլ մասնագիտություններով` 60 հազար դրամ, տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտություններով` 55 հազար դրամ, ինչպես նաև դոկտորանտներինը` 65 հազար դրամ:

«Սա կրթաթոշակների գրեթե կրկնակի բարձրացում է: Չենք համարում, որ սա բարձր թիվ է, բայց սա շատ հստակ ազդակ է, որը նպաստում է հետբուհական կրթական ծրագրում ընդգրկվածությանը, երիտասարդ մասնագետների ուսումնասիրությունների խթանմանը»,-ասաց նախարարը։

Որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից:

  • Կիսվել: