ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Աշտարակի Մուղնի թաղամասում բախվել են «Mercedes»-ն ու «Opel Zafira»-ն. կա վիրավոր

Աշտարակի Մուղնի թաղամասում բախվել են «Mercedes»-ն ու «Opel Zafira»-ն. կա վիրավոր

Այսօր՝ հունիսի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի տարածքում բախվել են «Mercedes» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքնեորվ տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Վարորդներին և վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացինեը, օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, և ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Առավել մանրաման՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: