ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին «Mercedes-Benz Vito»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում․ կան տուժածներ

Աշտարակ-Սասունիկ ճանապարհին «Mercedes-Benz Vito»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում․ կան տուժածներ

Մարտի 12-ին, ժամը 23։48-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աշտարակ-Շահումյան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Mercedes-Benz Vito» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Մ., ծնված 1991 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ա. Զ.-ն (ծնված 1964 թ․) հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակները գնահատել են կայուն ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել տարածքի հետախուզություն։

  • Կիսվել: