կիրակի, նոյեմբեր 29
29 / 11 / 2026
Աշտարակ քաղաքում մոտ 250 հակ անասնակեր է այրվել

Աշտարակ քաղաքում մոտ 250 հակ անասնակեր է այրվել

Մարտի 6-ին՝ ժամը 14։38-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքում այրվում է կուտակած անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։59-ին, մարվել՝ 15։18-ին։ Այրվել է մոտ 250 հակ անասնակեր։

  • Կիսվել: