ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Աշտարակ քաղաքում գտնվող ավտոտնակում բռնկված հրդեհը մարվել է. այրվել են «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա

Աշտարակ քաղաքում գտնվող ավտոտնակում բռնկված հրդեհը մարվել է. այրվել են «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա

Սեպտեմբերի 25-ին, ժամը 12:54-ին Արագածոտնի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի դպրոցի մոտակայքում գտնվող տներից մեկի 1-ին հարկում այրվում են կայանած ավտոմեքենաներ։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մուղնի թաղամասի 6-րդ փողոցի 124/2 հասցեում գտնվող ավտոտնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։11-ին, մարվել՝ 13։35-ին։

Ավտոտնակում այրվել են «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա, 2 անվադող, եռակցման սարք և մալուխներ (մոտ 5 մ):

  • Կիսվել: