շաբաթ, օգոստոս 1
1 / 8 / 2026
Աշնանը Հայաստանը կհյուրընկալի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» կազմակերպության հերթական միջոցառումը

Աշնանը Հայաստանը կհյուրընկալի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» կազմակերպության հերթական միջոցառումը

Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը Հայաստանում կանցկացվի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» կազմակերպության հերթական միջոցառումը: Այս մասին, այսօր՝ հունիսի 14-ին, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

 

Միջոցառումը երկրորդ անգամ է անցկացվելու ամերիկյան աշխարհամասի սահմաններից դուրս: Նախկինում ծրագիրը համատեղ հայտով հյուրընկալել են Իսրայելը և Գերմանիան: Գևորգ Պապոյանի պնդմամբ՝ Հայաստանում սպասում են բարձրաստիճան պաշտոնյաների և գործարարների՝ ամերիկյան տարբեր երկրներից: «Քննարկվելու են տնտեսական զարգացման, նորարարության, ձեռնարկատիրության ոլորտներում լավագույն փորձը, ինչպես նաև համագործակցությունը կրթության ոլորտում և գործարար կապերի զարգացման հնարավորությունները»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ այս ընթացքում լայնածավալ աշխատանք է իրականացվել իր ղեկավարած գերատեսչության և ԱՄՆ-ի առևտրի դեպարտամենտի միջև:

  • Կիսվել: