չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Աշխատանքի հնարավորություն` արտագնա աշխատանքի չմեկնած շինարարների համար

Աշխատանքի հնարավորություն` արտագնա աշխատանքի չմեկնած շինարարների համար

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը սոցկայքի իր էջում գրառում է կատարել՝ կապված արտագնա աշխատանքի չմեկնած շինարարների հետ:

Նա գրել է. ՛՛Աշխատանքի հնարավորություն` արտագնա աշխատանքի չմեկնած շինարարների համար

Ինչպես արդեն հայտնել էի, ՏԿԵ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ բոլոր մարզպետարանները COVID-19 համավարակի պատճառով արտագնա աշխատանքի չմեկնած աշխատուժի բացահայտման և տվյալների բազա կազմելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում:

Շինաշխատանքներին մասնակցելու ցանկություն հայտնած անհատների տվյալները կտրամադրվեն համապատասխան շինարարական կազմակերպություններին` իրենց բնակության մարզերում ընթացող առաջիկա կառուցապատման աշխատանքներում նրանց ներգրավելու նպատակով:

Հետաքրքրված շինարարները ընդամենը պետք է լրացնեն մարզպետարանների ֆեյսբուքյան էջերում և պաշտոնական կայքերում տեղադրված աշխատանքների մասնակցության հայտերը: Հղումները` ստորև

Հարցաթերթիկները ըստ մարզերի՝ ստորև․

Արագածոտնի մարզ

Արարատի մարզ

Արմավիրի մարզ

Շիրակի մարզ

Վայոց ձորի մարզ

Գեղարքունիքի մարզ

Լոռու մարզ

Կոտայքի մարզ

Տավուշի մարզ

Սյունիքի մարզ

#գործկա
#հակաճգնաժամային
#covid՛՛:

  • Կիսվել: