երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի ու ԿԳՄՍ նախարարներն այցելել են Երևանի «Մանկան տուն»

Աշխատանքի և սոցիալական հարցերի ու ԿԳՄՍ նախարարներն այցելել են Երևանի «Մանկան տուն»

Տոներին ընդառաջ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այցելել են Երևանի «Մանկան տուն»։

Վերջիններս շփվել են երեխաների հետ, լսել նրանց երազանքների մասին, խաղաղ ու անհոգ մանկություն մաղթել՝ կարևորելով պետության հոգածությամբ ապրող փոքրիկների նկատմամբ ջերմության ու հոգատարության շարունակական ապահովումը։

  • Կիսվել: