շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Աշխարհում վարակակիրների թիվը 12,6 միլիոն է, 562,889-ը մահացել է

Աշխարհում վարակակիրների թիվը 12,6 միլիոն է, 562,889-ը մահացել է

Հուլիսի 11-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 12,631,067 է, որից 562,889-ը մահացել է, 7,366,491-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 4,642,990 է, որից 58,697 մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 3,291,786 վարակման դեպք, որից 136,671-ը մահացել է, 1,460,495-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 1,694,620 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում հնգյակում փոփոխություն է տեղի ունեցել: Երկրորդում շարունակում է մնալ Բրազիլիան. երկրում կա 1,804,338 վարակակիր: Երրորդում տևական ժամանակ Ռուսաստանի Դաշնությունն էր, սակայն այս պահին ՌԴ-ն ցանկում չորրորդն է. երկրում կա 713,936 վարակակիր: Երրորդում հայտնվել է Հնդկաստանը, վարակվածների ընդհանուր թիվը 822,603 է:

 

Բրազիլիայում զոհերի թիվը 70,524 է, Հնդկաստանում՝ 22,144, ՌԴ-ում՝ 11,017:

  • Կիսվել: