Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 4,6 միլիոնը
Մայիսի 16-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 4 628 563-ի: Այս մասին հայտնում է worldometers կայքը:
Պանդեմիայի ողջ ընթացքում մահացել է 308 645 պացիենտ, բուժվել՝ 1 759 589:
Ամենաշատ վարակակիրներն ԱՄՆ-ում են՝ 1 484 285 պացիենտ:



