շաբաթ, օգոստոս 1
1 / 8 / 2026
Ասեք էն բեմին կանգնած մարդը ամբախ-զամբախ խոսում է, թող էդ փարաջան ու խաչը հանի, նոր խոսա․ Հովհաննիսյանը՝ Սրբազանին

Ասեք էն բեմին կանգնած մարդը ամբախ-զամբախ խոսում է, թող էդ փարաջան ու խաչը հանի, նոր խոսա․ Հովհաննիսյանը՝ Սրբազանին

Ծառայողական քննություն է ընթանում, վարույթ է հարուցվելու, որոշում կկայացվի:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀՅԴ ԳՄ շենքի դիմացից ընդդիմադիր պատգամավոր Աշոտ Սիմոնյանին բերման ենթարկելուն։

Լրագրողները ասացին, որ նույն ոստիկանը նախորդ ակցիաների ժամանակ էլ է ծեծել քաղաքացիներին, ինչին ի պատասխան ոստիկանապետը հարցրեց՝ դրա ժամանա՞կն է, ծառայություն եք իրականացնում։

«Դուք կո՞ղմ եք, որ պատգամավորը ոստիկանաի մորը հայհոյի, չի կարելի էլի այ ժողովուրդ, ծառայողական քննությունն ու վարույթը կպարզի, մեղավորներ կլինեն, կպատժվեն»,- ասաց նա։

Լրագրողների դիտարկմանը՝ տեսանյութեր կան, որ ոստիկանն է բերման ենթարկելիս սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնում, նա նշեց, որ եթե նման բան կա, կպաժտվեն։

Հարցին՝ սա՞ է բարեփոխված ոստիկանը, նա արձագանքեց․

«Ասեք էն բեմին կանգնած մարդը ամբախ-զամբախ խոսում է, թող էդ փարաջան ու խաչը հանի, նոր խոսա, հերիք եղավ, չի կարելի միակողմանի նայել, թող չափի մեջ պահի իրեն Տեր Հայրը։ Մենք եկեղեցականների մեջ շատ ընկերներ ունենք, ում հետ այսօր էլ ողջագորվում ենք, բայց ամեն մարդ իր գործով թող զբաղվի ու իր չափն իմանա։

Միկրաֆոնը վերցնում է ձեռքը, թող չվիրավորի ոչ ոքի, ոչ մեկ իրեն իրավունք չի տվել, ոստիկանական աշխատողներին է վիրավորում, այսօր ինքը ամեն մեկ ա դարձել ինձ համար, իր ամբախ-զամբախ խոսելով թող չափը ճանաչի»,- ասաց նա։

 

  • Կիսվել: