երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արզումանյան 10 և 17 հասցեների շենքերի փոխարեն նոր շենքեր կկառուցվեն

Արզումանյան 10 և 17 հասցեների շենքերի փոխարեն նոր շենքեր կկառուցվեն

Արզումանյան 10 և 17 հասցեների շենքերի փոխարեն նոր շենքեր կկառուցվեն, վթարային շենքերի բնակիչներին բնակարաններ կտրամադրվեն: Այդ մասին տեղեկացվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին: 

«Արզումանյան 10 և 17 հասցեների շենքերի բնակիչներին ուղարկվել են գույքի օտարման և նոր բնակարաններ տրամադրելու պարտավորությունը ստանձնելու պայմանագրերը»,- այդ մասին նիստի ժամանակ ասաց քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը՝ նշելով, որ պատրաստ են պայմանագրեր կնքելուն:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ սա կարևոր ծրագրերից է, քանի որ խոսքը վերաբերում է մարդկանց անվտանգությանը:

«4-րդ կարգի վթարային շենքերը, ճիշտ է, շատ չեն Երևան քաղաքում, բայց, այնուամենայնիվ, յուրաքանչյուր րոպե, յուրաքանչյուր օր այդ մարդիկ, որոնք բնակվում են շենքերում, վտանգի տակ են: Եվ Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր շենքերի կառուցման և բնակիչներին նոր բնակարանների տրամադրման ծրագիր, որը սկսել է իրականացնել հենց Արզումանյան 10 և 17 հասցեներում գտնվող վթարային շենքերի փոխարեն:

Այս ծրագիրը իրականացվում է այլ շենքերում, տարբեր տեղերում տարբեր տրամաբանություն է»,- ասաց Ավինյանը՝ միաժամանակ նշելով, որ Արցախի, Ֆուչիկի, Վարդաշենի փողոցների վթարային շենքերի բնակիչներին չեն մոռացել:

  • Կիսվել: