հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Կարողացել ենք բնակիչներին տալ մոտ 60 բնակարան․ Ավինյանը՝ վթարային շենքերի խնդրի մասին

Կարողացել ենք բնակիչներին տալ մոտ 60 բնակարան․ Ավինյանը՝ վթարային շենքերի խնդրի մասին

Այս ընթացքում ամենաբարդ նախագծերը վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրներն են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Մենք իրականացրել ենք նմանատիպ ծրագիր Արցախի նրբանցքում, որտեղ կարողացել ենք բնակիչներին տալ մոտ 60 բնակարան։

Այս պահին ընթանում են Արզումանյան 10 և 17 շենքերի խնդիրների լուծումը, ինչպես նաև Վարդաշենում գտնվող շատ ծանր վիճակում գտնվող երկու շենքերի բնակիչների վերաբնակեցման հարցերը»,-նշել է Ավինյանը։

  • Կիսվել: