շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արթուր Վանեցյանը նոր մամուլի քարտուղար և հանրային կապերի հարցերով կուսակցության խորհրդական է նշանակել

Արթուր Վանեցյանը նոր մամուլի քարտուղար և հանրային կապերի հարցերով կուսակցության խորհրդական է նշանակել

Այսօր կայացել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել են ներկուսակցական և երկրի ներքաղաքական իրավիճակին ու հնարավոր զարգացումներին վերաբերող հարցեր։ 

Կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի առաջարկով և խորհրդի  անդամների միաձայն հավանությամբ Խորհուրդը կուսակցության մամուլի քարտուղար է նշանակել «Հայրենիք»-ի խորհրդի անդամ Սոս Հակոբյանին։ 

Կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի որոշմամբ՝ Վարդան Ոսկանյանը նշանակվել է հանրային կապերի հարցերով կուսակցության խորհրդական։  

Շնորհավորելով գործընկերներին՝ Արթուր Վանեցյանը նշել է, որ կուսակցությունը համալրվում է արհեստավարժ մասնագետներով, որոնց ուսերին մեծ պատասխանատվություն է դրված։ 

Կուսակցության խորհուրդը քննարկել է նաև հոկտեմբերի 8-ին սպասվող համապետական հանրահավաքի հետ կապված հարցեր։

 

  • Կիսվել: