Արթուր Վանեցյանը առողջական լուրջ խնդիրներ ունի
«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ինչպես հայտնել էին ԶԼՄ-ը լուրջ առողջական խնդիրներ ունի։
InfoPort.am-ի տեղեկություններով՝ Վանեցյանի առողջական խնդիրը լյարդի հետ է կապված։ Վերջինս տևական ժամանակ բուժում է ստացել Գերմանիայում։
Այդ է պատճառը, որ վերջին քաղաքական գործընթացներին նա որևէ ակտիվ մասնակցություն չի ունեցել, թեպետ վերջին շրջանում գտնվում է Երևանում, սակայն մեր տեղեկություններով՝ չի էլ պատրաստվում որևէ քաղաքական գործընթացի մասնակցել՝ առողջական վիճակից ելնելով։



